Հաստլիկն ու նիհարը (պատմվածք)
Հաստլիկն ու նիհարը ռուս.՝ Толстый и тонкий | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1883 |
Հրատարակվել է | հոկտեմբերի 1 (13), 1883 |
Fat and Thin (Chekhov) |
«Հաստլիկն ու նիհարը» (ռուս.՝ Толстый и тонкий), Անտոն Պավլովիչ Չեխովի հումորային պատմվածքը` գրված 1883 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի հոկտեմբերի 1-ին Օսկոլկի հումորային ամսագրում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հաստլիկն ու նիհարը» պատմվածքի սյուժեն նախնական խմբագրմամբ հիմնված է եղել անեկդոտի վրա, իսկ գործող անձանց միջև հակամարտությունը պատահականորեն է առաջացել, «նիհար»-ի ակամա սխալ քայլի պատճառով[1]։
1886 թվականի խմբագրումը տեքստային առումով մոտ էր 1883 թվականի խմբագրմանը, որոշակի փոխությունները էականորեն փոխել են պատմության իմաստը։ Հեռացվել է ծառայողական ենթակայության շարժառիթը. «Նիհարը» այժմ սողում էր «հաստլիկի» դիմաց առանց որևէ գործնական պահանջի՝ «ըստ ռեֆլեքսի»։ Պատմվածքը ստացավ ավելի մեծ երգիծական կտրուկություն և ընդհանրություն[1]։
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր հերոսներ
- Միշա՝ Հաստլիկ
- Պորֆիրի՝ Նիհար
- Երկրորդական հերոսներ
- Լուիզա՝ Պորֆիրիի կինը
- Նաֆանաիլ՝ Պորֆիրիի որդին
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաևսկայա երկաթուղային կայարանում հանդիպեցին երկու հին ընկերներ։ Նրանցից մեկը «հաստլիկ» էր, մյուսը՝ «նիհար»։ Նիհար ընկերը՝ Պորֆիրին, կնոջ՝ Լուիզայի և որդու՝ Նաֆանաիլի հետ նոր է դուրս եկել գնացքից։ Հաստլիկ ընկերը՝ Միշան, ճանաչելով նիհարին, անմիջապես ողջունեց նրան։ Ընկերները զրույցի բռնվեցին։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվականին պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ[2]։
- 2011 թվականի մայիսի 13-ին Տագանրոգում Չեխովների կրպակ թանգարանի առջև տեղադրվել է պատմվածքի հերոսների արձանը (քանդակագործ՝ Դավիթ Բեգալով)[3]։
- 2013 թվականին պատմվածքի հերոսների հուշարձանը տեղադրվել է Յուժնո Սախալինսկում, Սախալինի միջազգային թատերական կենտրոնի այգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Чехов А.П. Толстый и тонкий
- ↑ «Толстый и тонкий (фильм, 1955) — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Сазонова Е. Так рождаются легенды // Таганрогская правда. - 2011. - 17 мая.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Библиотека Комарова
- http://www.anton-chehov.info/pamyatniki-chexovu.html (фото скульптурной группы в г. Таганроге)